Լոնդոնի «Արսենալը» մոտ է Լեվերկուզենի «Բայերի» պաշտպանի՝ Պիերո Ինկապյեի տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելուն, տեղեկացնում է Goal.com-ը։
Ըստ աղբյուրի՝ էկվադորցի ֆուտբոլիստը արդեն ընդունել է լոնդոնյան ակումբի առաջարկած անձնական պայմանագրի պայմանները։ Մնում է, որ երկու կողմերն ավարտին հասցնեն բանակցությունները տրանսֆերի վերաբերյալ։