«Սաութհեմփթոնի» 21-ամյա կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեշը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ տեղափոխվելուն։ Sky Sports-ի տվյալներով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Վեսթ Հեմը»։
«Մուրճերը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 38 միլիոն։ Եվս չորս միլիոն կտրամադրվի որպես բոնուս։ Վերջին խաղաշրջանում Ֆերնանդեշը Պրեմիեր լիգայում անցկացրել է 36 խաղ։ Կիսապաշտպանը խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
«Վեսթ Հեմը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը սկսել է երկու պարտությամբ։ Լոնդոնյան թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում։