«Չելսին» սպասում է Քրիստորֆեր Նկունկուի հեռանալուն

«Չելսին» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին վաճառում է «Միլանին» 42 միլիոն եվրոյով։ Դրանից հետո լոնդոնյան ակումբը կավարտի վինգեր Ալեխանդրո Գարնաչոյի տրանսֆերը։

«Ազնվականները» արդեն համաձայնության են եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսը։

Ավելի վաղ մամուլում բազմիցս նշվել էր, որ 21-ամյա Գարնաչոն վճռականորեն տրամադրված է «Մանչեսթեր Յունայթեդից» «Չելսի» տեղափոխվելու հարցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը արգենտինացուն գնահատում է 45 միլիոն եվրո։ Գարնաչոն «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 144 խաղ՝ խփելով 26 գոլ և կատարելով 22 գոլային փոխանցում թիմակիցներին։