«Վուլվերհեմփթոնը» ձեռք է բերել Լա Լիգայում հանդես եկող պաշտպանին

Կենտրոնական պաշտպան Լադիսլավ Կրեյչին «Ժիրոնայից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն»։ Այս մասին հայտնել է «Գայլերի» մամուլի ծառայությունը։

Անգլիական թիմը վարձակալել է 26-ամյա չեխին՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում պարտադիր գնման իրավունքով։ Եթե բոլոր կետերը պահպանվեն, ապա հաջորդ ամռանը Կրեյչիի պայմանագիրը կգործի ավտոմատ կերպով և կհաշվարկվի մինչև 2030 թվականը։

Տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ամբողջական տրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո։ Կրեյչին «Ժիրոնայում» խաղացել է 2024 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա անցկացրել է 38 խաղ, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։