Տոնի Կրոս. «Նախորդ մրցաշրջանում նրանք ոչ մի լուրջ մրցակցի չհաղթեցին»

«Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է մադրիդյան ակումբի ելույթները 2024/25 մրցաշրջանում։ Գերմանացի ֆուտբոլիստը իր դիտարկումները ներկայացրել է Einfach mal Luppen պոդքասթում, գրում է AS-ը։

Կրոսի խոսքով՝ թիմում նկատվել են որոշ փոփոխություններ, սակայն դրանք բավարար չեն եղել հաջողության հասնելու համար․

«Խաղում տեսանելի փոփոխություններ եղան․ որոշ դիրքերում ֆուտբոլիստներ փոխվեցին։ Բայց վերջնական հաջողության համար փորձն ու կայունությունն են պետք։ Նախորդ մրցաշրջանում նրանք ոչ մի լուրջ մրցակցի չհաղթեցին, ինչը տարօրինակ է»,– նշել է Կրոսը։

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը ավարտեց իր պրոֆեսիոնալ կարիերան ԵՎՐՈ-2024-ից հետո։ Կիսապաշտպանը «Ռեալի» կազմում հանդես է եկել տասը տարի՝ 2014-ից մինչև 2024 թվականը։