Ֆերմին Լոպեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը որոշել է իր ապագա ծրագրերը «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է Sport․es-ը՝ 22-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ «Բլաուգրանայում», չնայած Լոնդոնի «Չելսիի» հետաքրքրությանը։ Ֆուտբոլիստը իր շրջապատին հայտնել է, որ մտադիր է շարունակել խաղալ «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։