Ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին», մոտ է իտալական Ա Սերիա տեղափոխվելուն։
Lequipe-ի տվյալներով՝ հարձակվողի նոր ակումբը կլինի «Միլանը»։ Կողմերը բանակցություններ են վարել և գրեթե համաձայնության են եկել գործարքի պայմանների շուրջ։ Նկունկուի տրանսֆերը իտալական ակումբին կարժենա 40-45 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։