Հայտնի է «Բարսելոնայի» դիրքորոշումը Ֆերմին Լոպեսի վերաբերյալ

«Բարսելոնան» չի ցանկանում նոր կիսապաշտպան ձեռք բերել, նույնիսկ եթե Ֆերմին Լոպեսը հեռանա։

22-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Չելսիի» տրանսֆերային նպատակը, և լոնդոնյան ակումբը մոտ ապագայում սպասում է իսպանացու պատասխանին:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «Բլաուգրանան» չի փնտրի Ֆերմին Լոպեսին փոխարինող: Ակումբը կարծում է, որ Հանս-Դիտեր Ֆլիկը առանց Ֆերմինի էլ բավականաչափ կիսապաշտպաններ ունի:

Նշվում է, որ «Բարսելոնան» չի պահի կիսապաշտպանին, եթե գրավիչ առաջարկ ստանա:

Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։