«Սանտոսի» հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցում գրառում է կատարել այն բանից հետո, երբ չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի Չիլիի և Բոլիվիայի դեմ խաղերի համար։
Բրազիլիայի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ավելի վաղ բացատրել էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի հանդիպումները վերջին վնասվածքի պատճառով։
«Հաջողությունը գալիս է ցանկությունից, վճռականությունից և նպատակին հասնելու հաստատակամությունից։ Նույնիսկ եթե նպատակին հասնել չի ստացվում, նրանք, ովքեր չեն խուսափում դժվարություններից և հաղթահարում են դրանք, արժանի են հիացմունքի», — գրել է Նեյմարը՝ կիսվելով մարզասրահում արված լուսանկարով։