«Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարիերան կշարունակի Իսպանիայում։ Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Ռեալ Սոսյեդադ» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Գործարքում ներառված է նաև ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռքբերման իրավունք։
28-ամյա իսպանացին ՊՍԺ էր տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին և այդ ընթացքում անցկացրել է 63 խաղ՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ Փարիզ տեղափոխվելը Սոլերը հանդես էր գալիս «Վալենսիայում»։