«Նյուքասլը» երրորդ անգամ տրանսֆերային առաջարկ է ներկայացրել «Վուլվերհեմփթոնին»

«Նյուքասլը» դեռևս փորձում է պայմանագիր կնքել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Յորգեն Լարսենի հետ։ Sky Sports-ի տվյալներով՝ «Կաչաղակները» մոտ ապագայում պատրաստվում են նոր առաջարկ անել խաղացողի համար՝ այս անգամ 69 միլիոն եվրոյի դիմաց։

«Գայլերը» նախկինում մերժել էին 63 միլիոն եվրոյի առաջարկը և հայտարարել, որ ցանկանում են պահել նորվեգացուն։ Լարսենը «Վուլվերհեմփթոնում» է անցյալ տարվանից՝ իսպանական «Սելտայից» 27 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելուց հետո։ Այս ընթացքում նա խաղացել է 41 խաղ, խփել 16 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում իր թիմակիցների համար։

Հարձակվողը 21 խաղ է անցկացրել Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում և խփել երեք գոլ։