«Թոթենհեմը» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին փորձում է ուժեղացնել իր հարձակումը։ Լոնդոնյան ակումբը ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սավիոյով։
Սակայն գործարք չի կնքվի։ Ինչպես հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Սիթին» չորեքշաբթի օրը «Թոթենհեմին» տեղեկացրել է, որ ակումբի դիրքորոշումը Սավիոյի վերաբերյալ չի փոխվել։
«Քաղաքացիները» բաց չեն թողնի 21-ամյա բրազիլացուն, նույնիսկ եթե ստանան 70 միլիոն եվրոյից ավելի առաջարկ։ «Սիթին» Սավիոյին համարում է մրցաշրջանի և ապագայի կարևոր խաղացող։ Ռոմանոն ընդգծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշումը Սավիոյի վերաբերյալ բացառում է Ռոդրիգոյի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդից» ակումբ։