«Բարսելոնան» հետաքրքրված է «Մոնակոյի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնով։ ESPN-ի տվյալներով՝ ակումբը փնտրում է պաշտպանության ուժեղացում Ինիգո Մարտինեսի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխվելուց հետո, և բրազիլացին թեկնածուների ցուցակում է։

Սակայն տրանսֆերի հնարավորությունը ուղղակիորեն կախված է վաճառքից։ Բյուջեում տեղ ազատելու համար «Բլաուգրանան» կարող է բաժանվել խաղացողներից մեկից։ Վանդերսոնի գնահատված արժեքը կազմում է մոտ 25 միլիոն եվրո։

Լիգա 1-ում նախորդ մրցաշրջանում նա խաղացել է 29 խաղ և կատարել երեք գոլային փոխանցում իր թիմակիցների համար։ «Բարսելոնան» Լա Լիգայի նոր մրցաշրջանում վաստակել է վեց միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը։