«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ թիմը ներկայումս պատրաստ չէ կայուն ելույթ ունենալ եվրոպական բարձր մակարդակով։
«Եթե թիմը մեկ օր Չեմպիոնների լիգայում մրցում է թոփ մրցակցի հետ, իսկ երեք օր անց խաղում Պրեմիեր լիգայում, դրական արդյունք ապահովելը գրեթե անհնար է։ Մեր կազմը դեռևս բավարար պատրաստվածություն չունի նման ծանրաբեռնվածության համար»,– նշել է պորտուգալացի մասնագետը Reuters-ի հետ զրույցում։