Ինյակի Պենյան նոր ակումբ ունի

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է դարպասապահ Ինյակի Պենյայի հեռանալու մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էլչե»։

Պենյան այս թիմում կխաղա վարձավճարով մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Կարևոր է նշել, որ «Էլչե» մեկնելուց առաջ Ինյակի Պենյան երկարաձգել է իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2029 թվականի կեսերը։

Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերում «Էլչեն» կարողացել է վաստակել երկու միավոր։ «Բարսելոնան» դեռևս միավոր չի կորցրել. կատալոնացիներն ունեն վեց միավոր։

Ավելացնենք, որ Իսպանիայի Լա լիգայի այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Էլչեն» կհանդիպեն նոյեմբերի սկզբին և փետրվարի սկզբին։