Bild-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ։
26-ամյա ֆուտբոլիստի շուրջ խոսակցություններ են տարածվել, որ նա խնդիրներ ունի նոր պայմանագիր ստորագրելու հարցում։ Այս պայմաններում «սերուցքայինները» փորձում են գրավել խաղացողին՝ առաջարկելով ավելի բարենպաստ պայմաններ։
Ուպամեկանոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով փոխել ակումբային գրանցումը հաջորդ ամռանը։ Իրավիճակը հիշեցնում է 2021 թվականը, երբ Դավիդ Ալաբան «Բավարիայից» տեղափոխվեց «Ռեալ»։
Ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբի կազմում հանդես է գալիս 2021-ից․ այս ընթացքում նա անցկացրել է 154 խաղ, խփել 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։