Դորտմունդի «Բորուսիա» կենտրոնական հարձակվող Մաքսիմիլիան Բայերը կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բրենտֆորդը»։ «Բորուսիայի» ղեկավարությունը վստահ չէ, որ ակումբը պատրաստ է բաժանվել «Բայերից»։ Սակայն «մեղուների» դիրքորոշումը կարող է փոխվել, եթե այս ամռանը նրանք պայմանագիր կնքեն Ֆաբիո Սիլվայի հետ, ով հանդես է գալիս «Վուլվերհեմփթոնուն»։
Նշվում է նաև, որ գերմանացի հարձակվողով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի ևս երկու անանուն ակումբներ։ Անցյալ մրցաշրջանում Մաքսիմիլիան Բայերը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 46 խաղ՝ գրանցելով 10 գոլ և վեց գոլային փոխանցում։ Նրա արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 25 միլիոն եվրո։