«Արսենալը» հետաքրքրված է «Ֆլումինենսեի» կիսապաշտպան Իսակայի ծառայություններով, հայտնում է RTI Esporte-ն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են 18-ամյա բրազիլացու համար վճարել մի փոքր ավելի քան 12 միլիոն եվրո։
Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է մեկ միլիոն եվրո։