Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու չի ընդգրկել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյին Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում՝ Չիլիի և Բոլիվիայի դեմ կայանալիք 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղերի համար։
«Ես նրա հետ չեմ խոսել։ Նա հիանալի գիտի, թե ինչ է Բրազիլիայի հավաքականը։ Ակնհայտ է, որ հավաքական հրավիրվելու համար պետք է մասնակցել խաղերին և լինել լավ ֆիզիկական վիճակում։
Ես անձամբ բացատրելու կարիք չունեմ: Ռոդրիգոն ունի իմ հեռախոսահամարը», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 54 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։