Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ռեալ Մադրիդի» և Ուկրաինայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է AS-ը, «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուկրաինացուն տեսնել իր թիմում։ Նա խորհուրդ է տվել ղեկավարությանը պայմանագիր կնքել դարպասապահի հետ։

Ավելին, Լունինը ակումբի նախընտրելի տարբերակն է խորվաթ Դոմինիկ Լիվակովիչին փոխարինելու համար։