Անդրե Օնանան զայրացած է Ռուբեն Ամորիմի որոշումից

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան զայրացած է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի որոշումից՝ նրան չընդգրկելով Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Ֆուլհեմի» հետ խաղի մեկնարկային կազմում (1-1): Պորտուգալացի մասնագետի այս ընտրությունը նաև զարմացրել է դարպասապահի թիմակիցներից շատերին:

Այս մասին հայտնում է լրագրող Գրեհեմ Բեյլին:

Աղբյուրի համաձայն՝ Օնանան այժմ պատրաստ է լքել մանկունիանցիներին և քննարկում է տարբեր տարբերակներ։ Նշվում է, որ դարպասապահով հետաքրքրված ակումբներից մեկը «Վեստ Հեմն» է։

Անցած մրցաշրջանում կամերունցին մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 հանդիպման, որոնցից 11-ում դարպասը անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։