Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն տեղեկացնում է, որ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» առաջարկել է 11 միլիոն եվրո «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Սավոնայի տրանսֆերի համար։ Թուրինյան ակումբը մերժել է առաջարկը՝ պահանջելով առնվազն 18 միլիոն եվրո։
Աղբյուրի տվյալներով՝ կողմերը շարունակում են բանակցել փոխզիջումային տարբերակի շուրջ։ Հաջորդ փուլում հնարավոր կլինի սկսել նաև բանակցությունները ֆուտբոլիստի հետ։
Նիկոլո Սավոնան այս պահին վերականգնվում է կոճի վնասվածքից, որը ստացել էր ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։