«Յուվենտուսի» կիսապաշտպանը նոր ակումբ ունի

«Յուվենտուսը» հայտարարել է կիսապաշտպան Արթուր Մելոյի՝ «Գրեմիո» տեղափոխվելու մասին։

29-ամյա կիսապաշտպանը բրազիլական ակումբում կխաղա վարձավճարով մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Արթուրը միացել է «Յուվենտուսին» 2020 թվականին և իտալական թիմի կազմում անցկացրել է 63 հանդիպում։ Այս ընթացքում նա երեք անգամ վարձավճարով խաղացել է՝ «Լիվերպուլում», «Ֆիորենտինայում» և «Ժիրոնայում»։