Նիկո Կովաչը և «Բորուսիան» նոր պայմանագիր են կնքել

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի հետ համագործակցության երկարաձգման մասին։ 53-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Կովաչը թիմը գլխավորեց 2024 թվականի ձմռանը։ Նրա ղեկավարությամբ դորտմունդցիները Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանում զբաղեցրին չորրորդ տեղը և նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Նոր մրցաշրջանում «Բորուսիան» մեկնարկեց 3-3 հաշվով ոչ-ոքիով՝ «Սանկտ Պաուլիի» դեմ։ Հաջորդ տուրում դորտմունդցիները կհյուրընկալեն «Ունիոնին»։