Ուսման Դեմբելեն պատմել է, թե ինչ խորհուրդներ է ստացել Լիոնել Մեսսիից

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն բացահայտել է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի տված խորհուրդները։ Երկուսն էլ նախկինում խաղացել են «Բարսելոնայում»։

«Լիոնել Մեսսին ինձ ասաց, որ ես պետք է լուրջ լինեմ, եթե ուզում եմ հասնել իմ նպատակներին։ Այս խոսքերից հետո ես սկսեցի հետևել նրան և սովորել նրանից՝ դիտելով, թե ինչ է նա անում խաղադաշտում։

Մեսսին միշտ եղել է իմ սիրելի խաղացողը։ Նա այն մարդն էր, ով ստիպեց ինձ սիրահարվել «Բարսելոնային», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում Pubity Sport-ը։

Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է երկու տասնամյակ՝ 2000-ից մինչև 2021 թվականը։ Ուսման Դեմբելեն պաշտպանել է կատալոնական ակումբի գույները 2017-ից մինչև 2023 թվականը։