«Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Սունգուտու Մագասան մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Սանտի Աունան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները համաձայնության են եկել 21-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ։ «Մուրճերը» «Մոնակոյին» կվճարեն 17 միլիոն եվրո։
Մոնեգասկները կարող են նաև 3 միլիոն եվրո բոնուսներ ստանալ խաղացողի խաղի համար։ Մագասան, ինչպես սպասվում է, մոտ ապագայում կմեկնի Լոնդոն՝ բժշկական զննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ Ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է մոնեգասկների կազմում անցկացրած 31 խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։