Երկուշաբթի երեկոյան «Լիվերպուլը» 3-2 հաշվով հաղթեց «Նյուքասլին», որի հաղթական գոլը խփեց Ռիո Նգումոնան ավելացված ժամանակում։
Opta-ի տվյալներով՝ «Լիվերպուլն» այժմ ունի 46 հաղթական գոլ ավելացված ժամանակում, ինչը լավագույն ցուցանիշն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ «Արսենալը» երկրորդն է՝ 34 գոլով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ երրորդը՝ 32 գոլով։
Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում «Լիվերպուլը» տանը կխաղա «Արսենալի» դեմ։ Երկու թիմերն էլ իրենց առաջին երկու խաղերն ավարտել են անպարտելի։ Խաղը կմեկնարկի օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին։