«Բայերի» էկվադորցի պաշտպան Պիերո Ինկապիեն համաձայնել է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը լիովին գոհ է պայմանագրի անձնական պայմաններից։ Գլխավոր մարզիչ Միկել Արտետան 23-ամյա խաղացողին համարում է հիանալի ձեռքբերում, և այժմ որոշումը «Բայերինն» է։
Առաջին տրանսֆերային առաջարկը, ամենայն հավանականությամբ, կներառի վարձակալություն՝ գնելու պարտավորությամբ։
Ֆուտբոլիստը «Բայերում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այդ ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 168 հանդիպում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։