Ն’Գոլո Կանտեն կարող է վերադառնալ Եվրոպա

«Ալ-Իթիհադի» կենտրոնական կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է հեռանալ թիմից, հայտնում է Foot Mercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան թիմի ղեկավարությունը թույլատրել է ֆրանսիացուն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել այլ ակումբ։ Կանտեի գործակալները կիսապաշտպանի համար նոր թիմ են փնտրում։ Ֆուտբոլիստի ծառայություններն արդեն առաջարկվել են «Մոնակոյին» և ՊՍԺ-ին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Քադիսիային»։

Անցյալ մրցաշրջանում 34-ամյա կիսապաշտպանը «Ալ-Իթիհադի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։