Լաուտարո Մարտինեսը ամփոփել է «Տորինոյի» նկատմամբ տարած հաղթանակը

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ամփոփել է Ա Սերիայի առաջին տուրում «Տորինոյի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (5-0)։

«Հիանալի է զգացվում։ Մարզիչը մեզ շատ է օգնում, մեզ դրդում է քրտնաջան աշխատել։ Մենք տեսանք մի թիմ, որը ցանկանում է գնդակը վերադարձնել այն կորցնելուց անմիջապես հետո։ Սա այն տրամադրվածությունն է, որով մենք խաղում ենք Չիվուի գլխավորությամբ։ Առաջին խաղը հիանալի էր», – Լաուտարոյի խոսքերն է մեջբերում «Ինտերի» մամուլի ծառայությունը։

Երկրորդ տուրում «Ինտերը» կմրցի «Ուդինեզեի» դեմ։ Խաղը կկայանա օգոստոսի 31-ին։