Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է լքել իր ներկայիս ակումբը՝ «Մանչեսթեր Սիթին», ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ըստ fotbollskanalen-ի՝ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի առաջնությունում։ «Բայերը» կարող է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Քաղաքայինների» հետ լրանում է հաջորդ ամռանը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է հինգ միլիոն եվրո։