«Բորուսիան» պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգայի հարձակվողի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կազմը շուտով կհամալրվի նոր ֆուտբոլիստով։

Դա կլինի «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ֆաբիո Սիլվան։ Այս մասին հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբները բանակցությունների վերջին փուլում են և գրեթե համաձայնության են եկել տրանսֆերի գումարի շուրջ։ «Բորուսիան» «Գայլերին» կվճարի 22-25 միլիոն եվրո Սիլվայի համար։

Ավելի վաղ գերմանական ակումբը համաձայնության էր եկել ֆուտբոլիստի հետ նրա անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ։

Նախորդ մրցաշրջանում Ֆաբիո Սիլվան վարձավճարով անցկացրել է «Լաս Պալմասում»։ Իսպանական ակումբի կազմում անցկացրած 25 խաղում 23-ամյա պորտուգալացին խփել է 10 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։