ՊՍԺ-ի 21-ամյա պաշտպան Լուկաս Բերալդոն կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն, հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեի։
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ «Ծեր սինյորայի» ղեկավարությունը լրջորեն ձգտում է ձեռք բերել Բերալդոյին։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ նրա ներկայիս պայմանագիրը փարիզցիների հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լուկասը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է մեկ խաղ։ Վերջին մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 25 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։