«Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Գալաթասարայի» առաջարկը կենտրոնական պաշտպան Մանուել Ականջիի վերաբերյալ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Քաղաքայինները» համաձայնել են շվեյցարացուն վաճառել թուրքական ակումբին 15 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 17.5 միլիոն եվրո)։ Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստը դեռևս չի համաձայնվել տրանսֆերի հետ։
Աղբյուրի համաձայն՝ «Բայերը» կարող է միանալ Մանուել Ականջիի համար մրցավազքին։ «Դեղագործները» 30-ամյա ֆուտբոլիստին տեսնում են որպես Պիերո Ինկապիեի հավանական փոխարինող, ով կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»։
Մանուել Ականջիի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։