Նեմանյա Մատիչը նոր ակումբ ունի

«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը միացել է «Սասուոլոյին»։

Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ որոշակի պայմաններով հաջորդ մրցաշրջանի համար ավտոմատ երկարաձգմամբ։

37-ամյա սերբ ֆուտբոլիստը ազատ գործակալ էր օգոստոսի կեսերին «Լիոնի» հետ պայմանագիրը խզելուց հետո։ Անցյալ մրցաշրջանում նա ֆրանսիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։