Անդրե Օնանան կարող է տեղափոխվել Լա Լիգա

Կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան կարող է լքել իր ներկայիս ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», և շարունակել կարիերան իսպանական Լա Լիգայում։

Ինչպես հայտնում է Indykaila-ն, 29-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ Անդալուսիացիները պլանավորում են ֆուտբոլիստին վարձակալել մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Նապորդ մրցաշրջանում Օնանան մասնակցել է «կարմիր սատանաների» 50 հանդիպման, աֆրիկացին բաց է թողել 65 գոլ և 11 խաղում անառիկ պահել դարպասը։ Դարպասապահի աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2028 թվականի ամռանը։