«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը դեռևս «Գալաթասարայի» ուշադրության կենտրոնում է։
Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի՝ թուրքական ակումբի ղեկավարությունը «Քաղաքայիններին» առաջարկել է 15 միլիոն եվրո 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Թուրքական ակումբը պատրաստ է Էդերսոնի հետ կնքել երեք տարվա աշխատանքային պայմանագիր, որի աշխատավարձը կկազմի յոթ միլիոն եվրո։
Էդերսոնը անգլիական թիմում հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։