Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ջեյմի Վարդին կարող է շարունակել իր կարիերան Ա Սերիայում։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ «Կրեմոնեզեն» հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում 38-ամյա հարձակվողի նկատմամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն անցկացրել են բանակցությունների առաջին մասը։
«Լեսթերի» նախկին հարձակվողը, ով ազատ գործակալ է, դիտարկում է իր կարիերան Իտալիայում շարունակելու տարբերակները։ Նրանով հետաքրքրված են մի քանի իտալական թիմեր։
Անցած մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Վարդին 35 խաղում խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։