Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը կշարունակի իր կարիերան Գերմանիայում։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին պայմանագիր կկնքի «Բայերի» հետ։ Կողմերի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բայեր» որպես ազատ գործակալ։ Խաղացողը գաղտնի բժշկական զննում է անցել, գործարքի մասին կարող է հայտարարվել այսօր։
Ամռան սկզբին խաղացողը լքեց «Ռեալը»։ 34-ամյա ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» կազմում խաղացել է 2007 թվականից՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 402 հանդիպում։ Այս ընթացքում նա նվաճել է 23 տիտղոս՝ հինգ Չեմպիոնների Լիգա, հինգ ակումբային աշխարհի առաջնություն, չորս ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, չորս անգամ Իսպանիայի չեմպիոն և Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև մեկ անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։