«Էվերթոնի» նորեկ Ջեք Գրիլիշը խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիում» իր վերջին տարիներին մեծ մասամբ դադարել է վայելել ֆուտբոլը։
Կիրակի օրը 29-ամյա անգլիացին երկու գոլային փոխանցում կատարեց, երբ «Էվերթոնը» Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։
«Ես ուզում էի գալ այստեղ, և ինձ համար հիմնական պատճառն այն էր, որ նորից սկսեի կանոնավոր կերպով վայելել ֆուտբոլը։ Կարծում եմ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում գուցե կորցրել եմ ֆուտբոլի հանդեպ սերը… ոչ թե կորցրել եմ, այլ դադարել եմ այնքան վայելել այն, որքան պետք է։ Իմ ընտանիքը դա ինձ նշել է այն ժամանակ, երբ ես տանն եմ եղել։
Դա ոչ մեկի մեղքը չէ, դա իմ մեղքն է։ Բայց այո, ես խենթորեն սիրում եմ ֆուտբոլը, և ես ուզում եմ կրկին զգալ այդ զգացողությունը, երբ խաղի օրը արթնանում ես և պարզապես անհամբեր սպասում խաղադաշտ դուրս գալուն։ Այս անգամ ես այդպես զգացի, և հուսով եմ՝ իմ խաղը ցույց տվեց դա», – Գրիլիշի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2021 թվականից։