«Մանչեսթեր Սիթին» մոտ է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ պայմանագիր կնքելուն։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլյայի խոսքով՝ ակումբներն այժմ քննարկում են տրանսֆերի գումարը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը փարիզցիներին առաջարկում է 30 միլիոն եվրո 26-ամյա խաղացողի տրանսֆերի համար։ ՊՍԺ-ն գոհ է այս առաջարկից։
Նախկինում հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն համաձայնեցրել է Դոննարումայի հետ անձնական պայմանագրի պայմանները։