Տիբո Կուրտուան՝ Խաբի Ալոնսոյի անձնական խնդրանքի մասին

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի անձնական խնդրանքի մասին։

«Մարզիչը խնդրում է ինձ շատ ակտիվ լինել, ես շատ եմ վազում և հաճախ հայտնվում եմ գրեթե դաշտի կենտրոնում։ Ես պետք է կենտրոնացած մնամ ամբողջ խաղի ընթացքում», – ասել է Կուրտուան ​​Real Madrid TV-ին։

Բելգիացին հավելեց, որ Խաբի Ալոնսոն պահանջում է, որ թիմն ավելի ակտիվորեն ճնշի մրցակցին։ Իսպանիայի առաջնության երկու տուրից հետո «Ռեալը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ վեց միավորով։