«Տորինոն» հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանիի հետ պայմանագիր կնքելու մասին։
Վարձակալության պայմանագիրը ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հետագայում լիարժեք իրավունքների գնման հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 13 միլիոն եվրո։