Էդուարդ Սպերցյան. «Ես կփորձեմ փոխանակվել Կրիշտիանու Ռոնալդուի հետ մարզաշապիկներով»

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է պորտուգալական «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպման իր սպասումներով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Երևանում կմրցի Պորտուգալիայի դեմ։

«Իհարկե, ես անհամբեր սպասում եմ Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Ինձ դուր չեն գալիս Մեսսիի և Ռոնալդուի միջև համեմատությունները։ Կարծում եմ՝ սրանք երկու մարդիկ են, որոնց չի կարելի համեմատել։

Ինձ համար սրանք երկու անիրական ֆուտբոլիստներ են, գուցե 30 տարի նրանց նմանները չլինեն։ Ես կփորձեմ Ռոնալդուի հետ մարզաշապիկներով փոխանակվել»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Championat-ը։