Էդուարդ Սպերցյան․ «Ես չեմ վախենում, որ չեմ կարողանա խաղալ Եվրոպայում»

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է իր ողջ կարիերան Ռուսաստանում անցկացնելու և եվրոպական ակումբ չտեղափոխվելու հնարավորության մասին։

Ավելի վաղ «Կրասնոդարը» հրաժարվել էր Սպերցյանին վաճառել անգլիական «Սաութհեմփթոնին»։

«Ես չեմ վախենում, որ չեմ կարողանա խաղալ Եվրոպայում։ Ես չեմ վախենում։ Ես պատրաստ եմ ամեն ինչի, սա նորմալ է։ Դուք չեք կարող ասել, որ մեր առաջնությունը վատ է, թույլ կամ այլ բան։ Նման բան գոյություն չունի»։

– Ի՞նչ տեղ կտայիք մեր առաջնությանը։
– Վեցերորդ կամ յոթերորդ տեղը,- Championat-ին տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։

Այս մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։