Նոր տեղեկություն Բուկայո Սակայի առողջական վիճակի վերաբերյալ

«Արսենալի» հարձակվողական կիսապաշտպան Բուկայո Սական վնասվածք ստացավ և փոխարինվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ «Լիդսի» դեմ խաղում։

BBC-ի տվյալներով՝ Սակայից մինչև չորս շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար։ Այսպիսով։ Ֆուտբոլիստը նաև չի խաղա Անգլիայի հավաքականի կազմում 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի սեպտեմբերյան խաղերում՝ Անդորրայի և Սերբիայի դեմ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Արսենալը» տանը 5։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ «Արսենալը» Պրեմիեր լիգայի վերջին երկու տուրերում վաստակել է վեց միավոր։