«Ուրարտուն» նոր պաշտպան ունի

Երևանի «Ուրարտուն» նորեկ ունի․ ակումբը պայմանագիր է ստորագրել նիգերիացի պաշտպան Օկեզի Պրինց Էբենեզերի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը բուլղարական «Արդան» էր, որի կազմում 2023/24 մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։ Էբենեզերը 2024 թվականի հուլիսի 1-ից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Նիգերիացի պաշտպանն արդեն հանդես է եկել նաև Հայաստանի առաջնությունում․ «Նոայի» կազմում նա անցկացրել է 38 խաղ։