Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է լքել իր ներկայիս ակումբը՝ «Մանչեսթեր Սիթին», ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ըստ fotbollskanalen.se-ի՝ 34-ամյա խաղացողն ունի Գերմանիայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն։ «Բայեր Լևերկուզենը» կարող է համագործակցություն առաջարկել Գյունդողանին։ Իլկայի գործող աշխատանքային պայմանագիրը «Քաղաքայինների» հետ լրանում է հաջորդ ամռանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հետաքրքրված չէ կիսապաշտպանի ծառայություններով։ Գյունդողանի շուկայական արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է հինգ միլիոն եվրո։