«Բեշիկթաշը» հույս ունի իր շարքերը գրավել «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգին։ Այս ամառ անգլիացին վերադարձավ «Չելսի»՝ «Արսենալում» վարձակալությամբ խաղալուց հետո, բայց մարզիչ Էնցո Մարեսկանանգլիացու հետ հույսեր չի կապում։
Ըստ Նիկոլո Շիրայի՝ թուրքական «Բեշիկթաշը» արդեն սկսել է բանակցություններ Ստերլինգի վերաբերյալ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք 30-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Թուրքիա, բայց նա անպայման կհեռանա «Չելսիից»։
Transfermarkt պորտալում Ռահիմ Ստերլինգի գինը 10 միլիոն եվրո է։ Ըստ լուրերի՝ լոնդոնյան ակումբը շատ ավելին է պահանջում՝ 20 միլիոն ֆունտ (մոտ 23 միլիոն եվրո)