Քայլ Ուոքեր. «Ես չեմ խաղում փողի համար»

Անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերը հայտարարել է, որ իր կարիերայի հիմնական դրդապատճառը երբեք գումարը չի եղել։ Ֆուտբոլիստի խոսքով՝ իր համար առաջնայինը խաղից ստացած հաճույքն է։

«Ես սիրում եմ ֆուտբոլը և կխաղայի նույնիսկ անվճար։ Այն փաստը, որ դրա համար վարձատրվում եմ, հիանալի է։ Փողը միայն ճնշման հետևանք է․ եթե ճնշում կա, ապա թող դրա դիմաց վարձատրություն լինի։ Բայց ես ֆուտբոլ եմ խաղում արդյունքի համար և երջանիկ եմ, որ այդ ամենի հետ մեկտեղ նաև վաստակում եմ»,– ասել է Ուոքերը pianetamilan.it-ի հետ զրույցում։

Նշենք, որ անգլիացի պաշտպանն այս պահին հանդես է գալիս «Բարնլիում», մինչդեռ տարվա առաջին կեսը անցկացրել էր «Միլանում»։